Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ամերիկան հետաքրքրված է

Ամերիկան հետաքրքրված է
12.05.2017 | 00:23

2015-ից ԱՄՆ-ը առանձնակի հետաքրքրություն է սկսել ցուցաբերել Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի երեկվա նիստում ներկայացրեց 1,44 մլն դոլարի ամերիկյան ներդրումային ծրագիրը։ Հիշեցնենք, որ նախանցյալ տարի ՀՀ կառավարությունը անժամկետ ամերիկյան մասնավոր ընկերություններից մեկի կառավարմանը հանձնեց Որոտան գետը։ Այն, որ էներգետիկ ոլորտը տնտեսության շահավետ ճյուղերից է, նորություն չէ, սակայն չմոռանանք, որ այն առաջին հերթին ռազմավարական նշանակության ոլորտ է։


Ի դեպ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներդրումային առաջարկների զամբյուղից ներկայացրեց 1,75 մլրդ դրամի ներդրումային ծրագիր ձկնաբուծության ոլորտում և 800 մլն դրամի` ջերմազգայուն թղթերի արտադրության ոլորտում, ինչն էլ հաստատեց գործադիրը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ